Անգլիացի վինգեր Մարկուս Ռեշֆորդին հայտնել են, որ այլևս չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդում» Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ՝ որպես մարզիչ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի վինգերը մոտ է վարձավճարով «Ասթոն Վիլա» տեղափոխվելուն։
«Մարկուսը միշտ ասել է, որ երբեք չի խաղա Անգլիայի այլ ակումբում, քանի որ նա «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է։ Նա սկսեց մտածել մրցաշրջանի սկզբում եվրոպական մեծ ակումբ տեղափոխվելու անհրաժեշտության մասին։ Բայց Մարկուսը չստեղծեց այն աժիոտաժը, որին նա սպասում էր։
«Աստոն Վիլան» առաջին անգամ նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել անցյալ տարվա նոյեմբերին։ Միևնույն ժամանակ Ամորիմը շատ հստակ հասկացրեց, որ Ռեշֆորդն ապագա չունի իր թիմում»,- գրել է The Sun-ը X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Ռեշֆորդը դուրս է մնացել թիմի հայտացուցակից Ռուբեն Ամորիմի՝ ակումբ գալուց հետո։