«Թոթենհեմը» տրանսֆեր է համաձայնեցրել

«Լանսի» կենտրոնական պաշտպան Կևին Դանսոն կարիերան կշարունակի «Թոթենհեմում»։

Ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսին, կողմերը համաձայնության են եկել տրանսֆերի պայմանների շուրջ։ Դանսոն «Թոթենհեմին» կմիանա 25 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2030 թվականը։

Այս մրցաշրջանում Կևին Դանսոն «Լանսի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։