Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը աջ ոտքի երկգլուխ մկանի վնասվածք է ստացել «Էսպանյոլի» հետ Լա Լիգայի 22-րդ տուրի վերջին խաղում (0։1)։ Այս մասին հայտնում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը։
Ինչպես հայտնում է լրագրող Խավիեր Բիրլանգան X սոցիալական ցանցում, այս վնասվածքի պատճառով 31-ամյա ֆուտբոլիստը կարող է բաց թողնել երկու-երեք շաբաթ։ Ընդգծվում է, որ գերմանացի պաշտպանը չի կարողանա մասնակցել Լա Լիգայի «Ատլետիկոյի» հետ խաղին (փետրվարի 8) և Չեմպիոնների Լիգայի «Մանչեսթեր Սիթիի» հետ փլեյ-օֆֆի առաջին հանդիպմանը՝ 1/8-րդ եզրափակչում հանդես գալու իրավունքի համար (փետրվարի 11)։
Ռուդիգերը փոխարինվեց «Էսպանյոլի» դեմ խաղում 15-րդ րոպեին։