Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը՝ Արնե Սլոտի կատարած աշխատանքի մասին

«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կիսվել է իր մտքերով թիմի այս մրցաշրջանում հաջողությունների մասին:

Թիմը չափազանց հաջող է հանդես եկել հոլանդացի մասնագետի օրոք. այս պահին մերսիսայդցիները վստահորեն գլխավորում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլը:

«Կարծում եմ, որ մենք իսկապես շատ ենք զարգացել որպես թիմ և որպես անհատ այս մրցաշրջանի սկզբից ի վեր: Մեր խաղում կա հստակ ձեռագիր, որը մարզիչն է մտցրել:

Մենք հավատում ենք նրա գաղափարներին։ Հաջողակ լինելու համար թիմում բոլորը պետք է կիսեն ընդհանուր գաղափարը: Հուսով եմ, որ մենք բոլորս մրցաշրջանի վերջում նշելու բան ունենք,- Տրենտի խոսքերն են մեջբերում անգլիական լրատվամիջոցները։