«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է Քոուլ Պալմերի ուժեղ կողմերի մասին:
Իտալացի մասնագետի խոսքով՝ թիմի համար կարեւոր են ոչ միայն անգլիացի հարձակվողական ոճի կիսապաշտպանի գոլերն ու գոլային փոխանցումները, այլեւ նրա առաջնորդական որակները։
«Նա զգալի առաջընթաց է գրանցում, ոչ միայն գոլերի և գոլային փոխանցումների առումով: «Վուլվերհեմփթոնի» դեմ երկրորդ խաղակեսում նա կատարեց իր լավագույն ելույթներից մեկը այն պահից, ինչ ես ժամանել եմ ակումբ:
Նա ցույց տվեց իր անհատականությունը, երբ թիմն իր կարիքն ուներ։ Դժվար իրավիճակներում մեզ պետք է խաղացող, ով կասի մյուսներին. «Տվեք ինձ գնդակը, մի անհանգստացեք, ես կզբաղվեմ ամեն ինչով», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում PA Sport-ը։