Ռուբեն Ամորիմը նշել է, թե որն է «Մանչեսթեր Յունայթեդի» նպատակը այս մրցաշրջանում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ Լոնդոնի «Թոթենհեմի» հետ խաղում կրած պարտությունից հետո (3։4), անվանել է «կարմիր սատանաների» ապագայի գլխավոր նպատակը։

«Ես արդեն մտածում եմ վաղվա օրվա մասին և ոչինչ չեմ զգում։ Վաղը ես կկարողանամ շատ բան ասել։ Մենք պետք է օգտագործենք այս գիշերը լավ բաների մասին մտածելու և դուրս բերելու համար։ Չես կարող մտածել, որ գավաթային հաղթանակը կնշանակի, որ ամեն ինչ լավ է։

Դա երկար ճանապարհ է լինելու։ Մեր նպատակն է հաղթել Պրեմիեր Լիգան։ Չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հաջորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի շրջանակներում կմրցի «Բորնմութի» հետ։