Կիսապաշտպան Դելե Ալին հրաժեշտ է տվել «Էվերթոնին», որտեղ հանդես է գալիս 2022 թվականից։
«Ինչպես լայնորեն հրապարակվել է այս շաբաթ, 2025 թվականը կարող է նոր ուղիներ բացել ինձ համար հետաքրքիր հնարավորություններով։ Մինչ դա տեղի կունենա, ինձ համար շատ կարևոր է իմ երախտագիտությունը հայտնել «Էվերթոնի» բոլոր երկրպագուներին, անձնակազմին և ֆուտբոլիստներին՝ ինձ ցուցաբերած աջակցության համար։
Դա աներևակայելի բարդ ճանապարհ էր, քանի որ ես փորձում եմ ավարտել մարզավիճակս վերագտնելու վերջին փուլերը։ Ես չեմ կարող բավականաչափ շնորհակալություն հայտնել «Էվերթոնի» անձնակազմին այն քրտնաջան աշխատանքի համար, որը նրանք ներդրել են այս գործընթացում։
Ցավոք սրտի, ամեն ինչ չստացվեց այնպես, ինչպես մենք ակնկալում էինք, և կարծում եմ, որ այժմ ժամանակն է շրջելու էջը։ Ուզում եմ բոլորին մաղթել այս հիանալի ակումբի բոլորին ամենայն բարիք և հուսով եմ, որ մենք նորից կտեսնենք միմյանց ապագայում»,- գրել է Ալին։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Դելե Ալին տեղափոխվելու է «Կոմո», որին պետք է միանա դեկտեմբերի 26-ին։