Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն

Մադրիդի «Ռեալը» ավելի ու ավելի է վստահում, որ առաջիկա ամռանը կկարողանա պայմանագիր կնքել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբը Ալեքսանդր-Առնոլդին առաջարկել է չորս տարով աշխատանքային պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Իր հերթին անգլիական ակումբը պատրաստ է անգլիացի ֆուտբոլիստին տրամադրել նմանատիպ պայմանագրային պայմաններ։

Ընդգծվում է, որ Ալեքսանդր-Առնոլդը դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ, սակայն Մադրիդի «Ռեալը» լավատեսորեն է տրամադրված այս գործարքին։

26-ամյա պաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։