Սքոթ ՄաքՏոմինայը հայտնել է, թե ինչու է հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից»

«Նապոլիի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայը պատասխանել է այն հարցին, թե ինչու է հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից»։

«Ինձնից երկար չպահանջվեց այս որոշումը կայացնելու համար։ Ես գիտեի, որ դա այն է, ինչ ուզում եմ, և ես երբեք չեմ զղջա դրա համար իմ կյանքում։ Ես սիրում եմ խաղալ «Նապոլիում»», – ՄաքԹոմինայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ 28-ամյա շոտլանդացին «Մանչեսթեր Յունայթեդից» «Նապոլի» է տեղափոխվել այս տարվա օգոստոսի վերջին։