«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել կատալոնական ակումբի հետ՝ փորձելով պարզել 20-ամյա կիսապաշտպանի արժեքը։
Այս մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 12 խաղում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Գավիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։