«Ռոմայի» մարզական տնօրեն Ֆլորենտ Գիսոլֆին մեկնաբանել է թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի ապագան։
Արգենտինացու գործող պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
«Մենք գիտենք, թե որքան կարևոր է նա թիմի համար և ինչպես է նա վերաբերվում «Ռոմային»։ Եթե առաջարկ լինի, կլսենք։ Սակայն այս պահին այլ ակումբների հետ շփումներ չեն եղել»,- Գիսոլֆիի խոսքերն է մեջբերում Mediaset-ը։
Այս մրցաշրջանում Պաուլո Դիբալան «Ռոմայի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, դառնալով՝ երկու գոլ և մեկ գոլային փոխանցման հեղինակ։