Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը քննադատել է Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորին։
«Ինձ համար նա երկրորդ Նեյմարն է։ Նա գերտաղանդավոր է, բայց ինչպես Նեյմարը, նա կանգնած է իր դիրքերում։ Նա կոնֆլիկտների մեջ է մտնում հակառակորդների հետ և սադրում է ժեստերով։ Վինիսիուսը հիանալի որակներ ունի, արագություն, ամեն ինչ համաշխարհային կարգի է, բայց նա սխալ ճանապարհով է գնում իր վարքագծով։
Նեյմարը սխալ օրինակ է։ Ուստի ինձ համար դա ճիշտ ընտրություն էր Ռոդրիի օգտին՝ որպես «Ոսկե գնդակի» դափնեկրի։ Նա ավելի շատ խարիզմա ունի, ավելի շատ խելք։ Վինիսիուսը պետք է հասունություն ձեռք բերի, այդ դեպքում նա ամեն ինչ կունենա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ դառնալու համար»,- Մաթեուսի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։