«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը շարունակում է մնալ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Կիմիխին։
Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման և կատարել 5 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ Կիմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։