Դիեգո Սիմեոնեն՝ Լամին Յամալի վնասվածքի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի վնասվածքի մասին։

«Բարսելոնա» – «Ատլետիկո» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 21-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։

«Նա հիանալի ֆուտբոլիստ է, նա անհավանական աճ է գրանցել, լավագույններից մեկը հարձակման գծում։ «Բարսելոնան» այլևս չունի նման հատկանիշներով ֆուտբոլիստներ, բայց նրանք ունեն Ֆերան Տորես, Օլմո, Ֆերմին Լոպես… Նրանք պետք է խաղան հաջողության այլ ճանապարհ փնտրելու համար»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը։

Դեկտեմբերի 15-ին Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Լեգանեսի» հետ խաղում (0։1) 17-ամյա Լամին Յամալը կոճի կապանների վնասվածք է ստացել։