ՊՍԺ-ի դարպասապահը կարող է տեղափոխվել Լա Լիգա

ՊՍԺ-ի երրորդ դարպասապահ Առնաու Տենասը կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը X սոցիալական ցանցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիների իսպանացի դարպասապահի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիական «Ռենը», ինչպես նաև իսպանական «Սևիլիան» և «Ժիրոնան»։

Այս մրցաշրջանում Առնաու Տենասը դեռևս խաղադաշտ դուրս չի եկել ՊՍԺ-ի մարզաշապիկով։ Դարպասապահի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։