Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի «Ատալանտայի» հետ խաղում (3:2) ստացած վնասվածքից հետո վերադարձել է թիմի մարզումներին։
Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ հարձակվողը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։
Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: