Էդուարդո Բովեն խոսել է իր առողջական վիճակի մասին

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էդուարդո Բովեն, ով կորցրել էր գիտակցությունը «Ինտերի» հետ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի խաղի ժամանակ, խոսել է իր առողջական վիճակի մասին։

Ֆուտբոլիստի խոսքերով, իր մոտ ամեն ինչ կարգին է, ֆուտբոլիստն անհամբեր սպասում է այն պահին, երբ կարող է վերադառնալ խաղադաշտ։

«Բարև բոլորին: Այս դժվարին օրերին ես հնարավորություն ունեցա լավ մտածելու։ Ու թեև սովոր չեմ սոցցանցերում տեղեկատվություն տարածել, ուզում եմ արտահայտել մի միտք, որը խորապես ցնցեց ինձ. «Ֆիորենտինա» – «Ինտեր» խաղում տեղի ունեցած տհաճ դրվագը ցույց տվեց ինձ, որ ֆուտբոլը շատ ավելին է, քան խաղը, առաջնությունը կամ կարիերան։

Ֆուտբոլը մարդկանց համայնք է, որը միավորված է նույն կրքով՝ կիսելով ուրախության, հույզերի, զայրույթի, հիասթափության և տառապանքի պահեր: Եվ հենց դա ինձ օգնեց հասկանալ, թե որքանով է իրական այս սպորտաձևը, որքանով, անկախ արդյունքներից, մենք բոլորս համախմբված ենք։

Եվ ես իսկապես երախտապարտ եմ այս աշխարհին պատկանելու համար և շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ իմ սրտի խորքից այն սիրո և աջակցության համար, որը դուք տվել եք ինձ: Ես լավ եմ, դա ամենակարևորն է։ Կհանդիպենք շուտով խաղադաշտում», – Բովեի խոսքերը մեջբերում է Goal-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը կենթարկվի դեֆիբրիլյատորի վիրահատության, որը կկանխի սրտի կանգը։