«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի խաղում «Բրենթֆորդի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2։1) խոսել է այս մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսը նվաճելու հնարավորությունների մասին։
«Մենք հնարավորություններ ստեղծեցինք։ Մենք կարող էինք ավելի շատ գոլ խփել։ Մենք արժանի էինք հաղթանակի.
Պայքար տիտղոսի համար։ Խոսքը այն մասին չէ, թե քանի հանդիպում ենք մենք հաղթել։ Խնդիրը իրատես լինելն է։ Կան բաներ, որոնք մենք պետք է ավելի լավ անենք։ Այդ իսկ պատճառով ես ասացի, որ մենք պատրաստ չենք տիտղոսի համար պայքարելու», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում BBC-ն։