Ռուբեն Ամորիմը՝ Մարկուս Ռեշֆորդին և Ալեխանդրո Գառնաչոյին հայտացուցակից դուրս թողնելու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Մարկուս Ռեշֆորդի և Ալեխանդրո Գառնաչոյի բացակայությունը «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիի հայտացուցակից։

Ֆուտբոլիստները առողջական խնդիրներ չունեն։

«Մենք փորձում ենք ամեն ինչ գնահատել՝ մարզումներ, խաղեր, փոխգործակցություն գործընկերների հետ: Վերլուծելիս և ընտրելիս մենք ամեն ինչ հաշվի ենք առնում։ Սա իմ ընտրությունն է։ Դա պարզ է:

Ես չեմ ուզում որևէ հաղորդագրություն տալ: Դա պարզապես գնահատական ​​է, և խաղացողները դա գիտեն: Նրանք հասկանում են իմ որոշումը, ես պետք է ընտրեմ։ Իհարկե, կոնտեքստը շատ բարդ է, քանի որ մեզ պետք էր հաղթել, մենք ծանր վիճակում ենք։

Ես ուշադրություն եմ դարձնում ամեն ինչին՝ ինչպես է խաղացողը ուտում, ինչպես է հագնվում։ Ես ամեն ինչ գնահատում եմ, հետո որոշում եմ կայացնում։

Վերջին մարզումից հետո մենք շփվում ենք ֆուտբոլիստներից հետ։ Ռեշֆորդն ու Գառնաչոն այսօր առավոտյան մարզվել են: Նրանք լավ են մարզվել»,- ասել է Ամորիմը Sky Sports-ին: