Բրունո Ֆերնանդեշ․ «Այս վիճակում նրան անհնար է կանգնեցնել»

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո խոսել է լրագրողների հետ:

«Կարմիր սատանաները» արտագնա դերբիում զիջում էին մինչև 88-րդ րոպեն, որից հետո Ֆերնանդեշը 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը, իսկ երկու րոպե անց Ամադ Դիալոն Ռուբեն Ամորիմի թիմին երեք միավոր բերեց։

«Ամադը հիանալի է անում, նա մեծ բաներ է անում, դեռ շատ բան է սպասվում: Այսօր նա կրկին ցույց տվեց, որ միշտ պատրաստ է իր ներդրումն ունենալ։ Այդ պատճառով նա վաստակեց 11 մետրանոցը, դրա համար էլ դարձավ գոլի հեղինակ։ Նա հիանալի է:

Այս վիճակում նրան անհնար է կանգնեցնել։ Ցանկանում եմ, որ նա շարունակի նույն ոգով, դա կրկնի ամեն շաբաթ, և նա քրտնաջան աշխատում է իր վրա»,- ասել է Ֆերնանդեսը Sky Sports-ին: