Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ տարած հաղթանակը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիում հաղթանակից հետո (2:1) կիսվել է տպավորություններով:

Կարմիր սատանաները կարևոր հաղթանակ տարան Բրունո Ֆերնանդեշի և Ամադ Դիալոյի 88-րդ և 90-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ։

«Դա անհավանական էր: Կարծում եմ՝ մենք արժանի ենք դրան։ Շատ բարդ հանդիպում, բայց մենք հավատում էինք մինչև վերջ։ Մեզ պետք էր այս հաղթանակը, և մենք կարողացանք գոլ խփել։

Շատ կարևոր պահ մեզ և մեր երկրպագուների համար։ Մենք խաղի մեջ մնացինք ամբողջ 90 րոպե, ինչը հիանալի էր։ «Արսենալի» հետ խաղում մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում, բայց հետո մեզ պակասում էր հավատը հաղթանակի նկատմամբ։

Այսօր ամեն ինչ այլ էր։ Ես էլ էի հավատում։ Սկսվեց Ֆերգիի ժամանակը, մենք ամեն ինչ հավաքեցինք, և հետո ինչ-որ կախարդական բան տեղի ունեցավ: Հիանալի օր է մեզ համար»,- ասել է Ամորիմը BBC-ին: