Պեպ Գվարդիոլա․ «Ես չեմ պայքարում իմ հոգեվիճակի դեմ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, թե ինչպես է իր վրա ազդում թիմի ճգնաժամը։ Վերջին տասը խաղերում թիմը հաղթել է միայն մեկ անգամ։

«Ես մարդ եմ, ով երբեմն նյարդայնանում է: Վատ օրեր եմ ունենում, սխալվում եմ ու նյարդայնանում։ Ես լավ չեմ քնում և դժվարանում եմ սնունդը մարսել: Ես պետք է ուտեմ թեթև սնունդ: Երեկոյան ես միայն ապուր եմ ուտում։ Բայց ես նույն մարզիչն եմ, ինչ հինգ ամիս առաջ էի:

Ես չեմ պայքարում իմ հոգեվիճակի դեմ։ Ես գիտեմ, որ սա կանցնի: Դա կլինի մեծ դժվարություններով տարի, բայց մենք պետք է հաղթահարենք խնդիրները»,- ասել է Գվարդիոլան Prime Video Sport-ի եթերում։

Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, սեփական հարկի տակ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։