Եվրոպա Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» դժվարությամբ հաղթեց «Վիկտորիա Պլզենին»։ Խաղն ավարտվեց 1։2 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց 48-րդ րոպեին։ Մաթեյ Վիդրան առաջ մղեց տանտերերին։
62-րդ րոպեին Ռասզմուս Հոյլունդը հավասարեցրեց հավասարեցրեց խաղի հաշիվը և 88-րդ րոպեին երկրորդ գոլով առաջ մղեց մանչեսթերյան ակումբին։
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակից հետո 12 միավորով 6-րդն է, իսկ «Վիկտորիա Պլզենը» 9 միավորով 15-րդն է։