«Նոան» կարևոր հաղորդագրություն է տարածել կապված եղանակային պայմանների հետ

«Նոա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը «Նոա» – ԱՊՕԷԼ խաղի և եղանակային պայմանների մասին հաղորդագրություն է տարածել, որը ուղղված է ակումբի երկրպագուներին։
Հաղորդագրության մեջ ասվում է․
«Սիրելի երկրպագուներ, ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկության՝ «Նոա» – ԱՊՕԷԼ խաղի ընթացքում տեղումներ չեն լինելու։ Սպասում ենք բոլորիդ մարզադաշտում՝ մեր թիմի կողքին պայքարելու 90 րոպե՝ ցանկալի արդյունքին հասնելու համար։ Երևանում ժամը 20:00 – 22:00 (նախքան «Նոա» – ԱՊՕԷԼ խաղը) սպասվում է անձրև», – նշված է հաղորդագրության մեջ: