«Միլանը» իր փառքի սրահ է ընդգրկել թիմի երեք նախկին հարձակվողների

«Միլանը» իր փառքի սրահ է ընդգրկել թիմի երեք նախկին հարձակվողների: Նրանք էին Անդրեյ Շևչենկոն, Ֆիլիպո Ինձագին և Մարկո վան Բաստենը։

«Ռոսոներիների» այս երեք լեգենդներից յուրաքանչյուրը կպարգևատրվի անհատական ​​գավաթով: Դա տեղի կունենա դեկտեմբերի 15-ին «Միլանի» 125-ամյակի տոնակատարության շրջանակներում «Ջենոայի» դեմ Ա Սերիայի խաղից առաջ:

Համաշխարհային երկրպագուների քվեարկության արդյունքներով Շևչենկոն, Ինձագին և Վան Բաստենը ընդգրկվել են «Միլանի» փառքի սրահում։

Ներկայումս «Միլանը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը։ «Ջենոայի» դեմ հանդիպումը կմեկնարկի կիրակի օրը՝ Երևանի ժամանակով 23:45-ին։