Ռիչարլիսոնը կոպիտ է արտահայտվել «Մանչեսթեր Սիթիի» մասին

«Մանչեսթեր Սիթին» ճգնաժամի մեջ է՝ վերջին տասը հանդիպումներում Պեպ Գվարդիոլայի թիմը միայն մեկ հաղթանակ է տոնել։ «Յուվենտուսից» կրած պարտությունից հետո (0:2) «Թոթենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնը մեկնաբանություն է թողել սոցիալական ցանցերում։

Բրազիլացին մեջբերել է աստվածաշնչյան տեքստը՝ ակնարկելով, որ «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլում անազնիվ քաղաքականություն է վարում։ «Աստծո անեծքը ընկնում է գողի տան վրա», – գրել է Ռիչարլիսոնը: Ըստ ամենայնի, Ռիչարլիսոնն արդեն ջնջել է իր մեկնաբանությունը, սակայն, ինչպես գիտեք, համացանցն ամեն ինչ հիշում է։

Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Սիթին» հետաքննվում է ֆինանսական կանոնների հնարավոր բազմաթիվ խախտումների համար։