«Թոթենհեմը» կանգնած է վնասվածքների ճգնաժամի առաջ։ Հենց այս պահին լոնդոնյան ակումբն ունի վնասվածք ստացած 7 ֆուտբոլիստ, չնայած Բրենան Ջոնսոնը մոտ է խաղադաշտ վերադառնալուն:
Լրագրող Դեն Կիլպատրիկի խոսքով՝ «Թոթենհեմի» ճամբարում բազմաթիվ վնասվածքների պատճառով բժշկական բաժանմունքի ստուգում է սկսվել։ Ակնհայտ է, որ ղեկավարները կասկածում էին որոշ աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի վրա:
Ներկայումս «Թոթենհեմը» զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի տասնմեկերորդ հորիզոնականը։ Հինգշաբթի օրը Անգելոս Պոստեկօղլուի թիմը արտագնա հանդիպում կանցկացնի Եվրոպայի լիգայի «Ռեյնջերսի» հետ։