«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարծում է, որ լավ առաջարկներ ստանալու դեպքում թիմի ֆուտբոլիստների կեսից ավելին վաճառքի թեկնածու է։
Ըստ Sky Sport-ի, միայն Ամադ Դիալոն, Կոբի Մայնուն, Նուսաիր Մազրաուին, Մատիս դե Լիգտը, Լենի Յորոն և Անդրե Օնանան են համարվում անձեռնմխելի, մնացած բոլորին ակումբը պատրաստ է վաճառել:
Աղբյուրի համաձայն՝ թիմի այս վերակազմավորումը կապված է նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի նոր նախագծի հետ, ով գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2024 թվականի նոյեմբերին։