Տիագո Մոտտա. «Ես շատ գոհ եմ իմ աշխատանքից»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտտան Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) ամփոփել է հանդիպումը:

«Ես շատ գոհ եմ իմ աշխատանքից: Մենք շատ լավ խաղացինք ուժեղ թիմի դեմ, որը վերջին տարիներին բացառիկ արդյունքներ է ցույց տվել։

«Յուվենտուսը» և երկրպագուները պետք է հպարտանան այս թիմով: Չեմպիոնների Լիգայում մենք պարտվեցինք միայն մեկ խաղում, իսկ մնացած բոլորում պայքարեցինք մինչև վերջ», – Մոտտայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։