Իտալական ակումբը մեկնաբանել է Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը

Իտալական «Մոնցայի» գլխավոր տնօրեն Ադրիանո Գալիանին պատասխանել է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի մասին հարցին։

Նախորդ ամռանը հաղորդվում էր, որ Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է «Մոնցան»:

«Մենք հետաքրքրված չենք եղել նրանով»,- ասել է Գալիանին Euro-Futbol.ru-ին տված հարցազրույցում:

Այս մրցաշրջանում 25-ամյա Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։