Ա Սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» տանը ընդունեց «Պարմային» և հաղթեց է 3:1 հաշվով։
39-րդ րոպեին Ֆեդերիկո Դիմարկոն բացեց խաղի հաշիվը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո։
56-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հրաշալի գոլային փոխանցում կատարեց արդեն Նիկոլո Բարելլային և դուրս բերեց իտալացուն հարվածային դիրք։
67-րդ րոպեին երրորդ գոլը Յան Բիսսեկի փոխանցումից հետո խփեց ֆրանսիացի Մարկուս Թյուրամը։
Մատեո Դարմիանը խաղի 81-րդ րոպեին գրավեց սեփական դարպասը և խաղի հաշիվը դարձրեց 3:1:
Այս խաղից հետո «Ինտերը» 31 միավորով երրորդն է, իսկ «Պարման» 15 միավորով` 12-րդը։