Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Մադրիդի «Ռեալը» լրջորեն դիտարկում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի երկու աստղային հարձակվողների հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Խոսքը «Լիվերպուլից» Մոհամեդ Սալահի և «Թոթենհեմից» Հյոն Մին Սոնի մասին է։ Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» կարող է ձեռք բերել Սալահին ու Սոնին, եթե հաջորդ ամառ նրանք ազատ գործակալ դառնան։
Ֆուտբոլիստների գործող պայմանագրերը նախատեսված են մինչև մրցաշրջանի ավարտը։ Մադրիդի «Ռեալն» այժմ բավականաչափ բարձրակարգ հարձակվողներ ունի, և շատ դժվար է հավատալ միանգամից ևս երկուսի ձեռքբերմանը: