«Բարսելոնան» դիտարկում է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն երկարաժամկետ փոխարինողի տարբերակները:
Լեհ ֆուտբոլիստը դժվար թե հաջորդ ամառ լքի «Բլաուգրանան», սակայն հավանական է համարվում նրա հեռանալը պայմանագրի ավարտից հետո՝ 2026 թվականին:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնան» դիտարկում է Լևանդովսկուն փոխարինելու երեք թեկնածուների՝ Էրլինգ Հոլանդին (Մանչեսթեր Սիթի), Վիկտոր Գյոկերեսին (Սպորտինգ) և Ջոնաթան Դեյվիդին (Լիլ):
Transfermarkt պորտալը Հոլանդի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո, Գյոկերեսը՝ 70 միլիոն, Դեյվիդը՝ 45 միլիոն։ Վերջինս ընթացիկ մրցաշրջանի վերջում կդառնա ազատ գործակալ։