«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Կևին Դե Բրույնեի ապագայի մասին խոսակցությունները։ Ինչպես գիտեք, բելգիացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
«Ես ներգրավված չեմ այս պայմանագրի բանակցություններում։ Ժառանգությունը, որը թողել է Դե Բրույնեն, հավերժ կմնա ակումբում։ Իհարկե, իրավիճակը բարդ է հաշվի առնելով այն պահը, որի միջով անցնում է ակումբը:
Երբ ժամանակը գա, մենք պետք է ավելի լավ լուծում գտնենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գվարդիոլան։ Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին, արտագնա խաղում մրցելով «Քրիսթալ Փելասի» հետ։