Կառլո Անչելոտտին՝ Մադրիդի «Ռեալում» ստեղծված իրավիճակի մասին

Կառլո Անչելոտտին նշել է, թե որքանով է մտահոգված Մադրիդի «Ռեալում» ստեղծված իրավիճակով։
«Ռեալը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ զիջելով «Բարսելոնային» չորս միավորով։ Վերջին խաղում մադրիդցիները պարտվեցին «Ատլետիկին» (1:2):

«Մենք շարունակում ենք պայքարը բոլոր մրցաշարերում։ Պետք է լավատես լինենք՝ հաշվի առնելով մեր ունեցած խնդիրները։

Մենք լավատես ենք, քանի որ ունենք թանկարժեք և որակյալ հայտացուցակ: Մենք դեռ ցույց չենք տվել մեր թիմի լավագույն տարբերակը, բայց համոզված ենք, որ վաղ թե ուշ դա ցույց կտանք։

Ես միջին մակարդակի մտահոգություն ունեմ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտտին: