«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն սկսել է արժանանալ երկրպագուների սուլոցներին։ «Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է այս հարցը։
«Սա նորություն չէ։ Երկրպագուների վերաբերմունքը կախված է արդյունքներից ու իրավիճակից։ Անհնար է ասել՝ սա արդարացի է, թե ոչ։ Սա մեր գործն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարեսկան:
Կիրակի օրը լոնդոնյան դերբիում կհանդիպեն «Թոթենհեմն» ու «Չելսին»։
«Չելսին» այժմ զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Թոթենհեմը» տասներորդն է: