Անգելոս Պոստեկօղլուն՝ «Չելսիի» դեմ առաջիկա հանդիպման մասին

«Թոթենհեմի» մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Չելսիի» դեմ առաջիկա հանդիպումը։

«Մենք լավ հանդես եկանք աղյուսակի վերևում գտնվող թիմերի դեմ, ոչ միայն հաղթեցինք, այլև շատ լավ խաղացինք: «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի», թե «Ասթոն Վիլայի» դեմ:

Բայց դա չի փոխում այն, ինչ տեղի ունեցավ երեկ երեկոյան։ Պարտությունը «Բորնմութից»: Մենք պետք է լուծենք սա: Կիրակի օրը մեզ մեծ խաղ է սպասվում։ «Չելսին» շատ լավ է գործում։

Նրանք հիմա լավ մարզավիճակում են, լավ կազմ ունեն: Նրանց դեմ միշտ դժվար է, բայց մենք խաղալու ենք տանը։ Մենք պետք է համոզվենք, որ կխաղանք այնպես, ինչպես նախորդ մեծ հանդիպումներում»,- ասել է Պոստեկօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ: