«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հերթական անգամ պատասխանել է այն հարցին, թե արդյոք իր թիմը պայքարում է Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար։
Ներկա պահին լոնդոնցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ յոթ միավոր զիջելով «Լիվերպուլին»:
«Ես ոչինչ չունեմ ավելացնելու այն, ինչ արդեն ասել եմ։ Չեմ կարծում, որ մենք պատրաստ ենք մրցակցել «Արսենալի», «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Մենք պետք է շատ ավելին անենք, քան պարզապես գոլեր խփել:
Մենք չենք մտածում, թե ինչ կլինի ապրիլին կամ մայիսին։ Դեռ վաղ է։ Ֆուտբոլում ամեն ինչ կարող է արագ փոխվել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մարեսկան։
«Չելսին» կիրակի օրը արտագնա հանդիպում կանցկացնի Պրեմիեր լիգայում «Թոթենհեմի» հետ։