«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ 3:0 հաշվով հաղթանակից հետո խոսել է իր և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հարաբերությունների մասին։
«Ես գիտեմ, որ ԶԼՄ-ներում շատ խոսակցություններ կան, բայց ես և Պեպը երբեք խնդիրներ չենք ունեցել:
Նա գիտի, թե ինչի միջով եմ ես անցնում: Ցանկանում եմ լիովին վերադառնալ խաղադաշտ։ Մրցաշրջանի սկզբում ես ինձ լավ էի զգում, հիմա շատ եմ աշխատում մարզավիճակ ձեռք բերելու համար:
Հուսով եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի, քանի որ վնասվածքը չափազանց տհաճ էր»,- բելգիացի կիսապաշտպանի խոսքերն են մեջբերում անգլիական լրատվամիջոցները։