Բիլբաոյի «Ատլետիկը» այս ցուցանիշով միակ ակումբն է

Բիլբաոյի «Ատլետիկը» եզակի նվաճման է հասել ընթացիկ օրացուցային տարում։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Էռնեստո Վալվերդեի թիմը Լա Լիգայում սեփական հարկի տակ հաղթեց Մադրիդի «Ռեալին» (2։1)։

Դրանից առաջ՝ դեռ հունվարին, բասկերը հաղթել էին Իսպանիայի գավաթի խաղում «Բարսելոնային» (4։2)։

Ինչպես հայտնում է Opta-ն, «Ատլետիկը» դարձավ միակ թիմը 2024 թվականին, որին հաջողվեց հաղթել և՛ «Ռեալին», և՛ «Բարսելոնային»։

«Ատլետիկը» 16 տուրից հետո 29 միավորով Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է։ Մադրիդի «Ռեալից» տարբերությունը չորս միավոր է, «Բարսելոնայից»՝ ութ։