«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 14-րդ տուրի խաղում «Նոթինգհեմ Ֆորեստի» նկատմամբ տարած հաղթանակից հետո ամփոփել է հանդիպումը (3։0)։
«Մենք վերջապես հաղթեցինք, սա է գլխավորը։ Այսօր լավ օր է։ Մեզ շատ էր անհրաժեշտ այս հաղթանակը։ Ակումբին, ֆուտբոլիստներին, բոլորին դա պետք էր։
Չգիտեմ, արդյոք այս հաղթանակը շրջադարձային է։ Պետք է նորից հաղթենք։ Սա ընդամենը մեկ խաղ է, բայց կարևոր էր ընդհատել այս շարքը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Այս հաղթանակի շնորհիվ «քաղաքայինները» ընդհատեցին առանց հաղթանակի 7-խաղյա շարանը (6 պարտություն, 1 ոչ-ոքի)։