Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն աջակցել է թիմակից Ֆեդերիկո Վալվերդեին։
Ուրուգվայցին դարձավ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ հանդիպման հակահերոսներից մեկը՝ 80-րդ րոպեին սեփական դարպասից ոչ հեռու կորցրեց գնդակը, ինչից օգտվեցին մրցակիցները՝ գրոհն ավարտելով հաղթական գոլով։
Խաղից հետո Վալվերդեն սոցիալական ցանցերում ներողություն է խնդրել թիմակիցներից ու երկրպագուներից։
Ջուդ Բելինգհեմը պատասխանել է այս գրառմանը։
«Ներողություն խնդրելու կարիք չկա, մենք միշտ պարտվում և հաղթում ենք միասին»,- ի պատասխան գրել է անգլիացին, ով Ֆեդերիկոյի գոլային սխալից երկու րոպե առաջ հավասարեցրել է հաշիվը։