Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի 19-րդ տուրում «Ատլետիկից» կրած պարտությունից հետո (1:2) մեկնաբանել է հարձակվող Կիլիան Մբապպեի չիրացրած 11 մետրանոցը:
«Ես չեմ խոսել Մբապպեի հետ, հավասար խաղ էր, հավասար խաղով մենք կարող էինք վերահսկել իրավիճակը, բայց մանր դետալները պատժեցին մեզ։ Ինձ պետք չէ տուգանայինի պատճառով գնահատել ֆուտբոլիստի խաղը։ Նա ակնհայտորեն վրդովված է և հիասթափված։
Իհարկե, նա իր մակարդակով չի խաղում, բայց մենք պետք է ժամանակ տանք նրան հարմարվելու համար։ Մենք պետք է նրան ժամանակ տանք ավելի լավ հանդես գալու համար:
Երբ Վինիսիուս խաղադաշտում է, նա իրացնում է 11 մետրանոցները և լավ է անում: Տուգանայիններն իրացնում են երեքը՝ Մբապպեն, Բելինգհեմը և Վինիսիուսը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։