Թոմաս Մյուլերը անդրադարձել է Ջամալ Մուսիալայի խաղին

«Բավարիայի» ֆուբոլիստ Թոմաս Մյուլերը կիսվել է իր թիմակից Ջամալ Մուսիալայի ապագայի մասին իր կարծիքով։

21-ամյա աստղի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։ Ակումբն աշխատում է հարձակվողական ոճի կիսապաշտպանի հետ պայմանագրի երկարաձգման վրա։

«Միանգամայն պարզ է, որ Ջամալը պետք է մնա «Բավարիայում»: Այդպես են մտածում բոլոր նրանք, ովքեր աջակցում են ակումբին։ Մուսիալան աշխատասեր ֆուտբոլիստ է, նա ունի համապատասխան միջավայր և ճիշտ որակներ։

Նա շատ կարևոր է մեր խաղի համար, նա միշտ լարված է պահում մրցակիցների պաշտպանական գիծը։ Ինչպե՞ս կգնահատեի Մուսիալային 1-ից 10-ը միավորների սահմանում, դե, նա խաղում է 10 համարի դիրքում, ուստի նա իսկապես մոտ է 10 միավորի:

«Բավարիան» լավ հարաբերություններ ունի նրա հետ։ Կարծում եմ, որ նրանք յոլա կգնան»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում «Բավարիան և Գերմանիան»: