Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» վերջին արդյունքները

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է թիմի վերջին արդյունքները:

Կիրակի օրը «ներաձուրիները» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ: Ինձագիի թիմի համար սա 2-րդ ոչ-ոքին է վերջին տասը հանդիպումներում: Մնացած բոլոր դեպքերում նրանց հաջողվել է հաղթել:

«Մենք պետք է խոնարհ լինենք և շարունակենք քրտնաջան աշխատել: Մեր վերջին տասը խաղերում մենք ութ հաղթանակ տարանք և երկու ոչ-ոքի խաղացինք, վատ չէ՝ հաշվի առնելով, որ մենք մրցում էինք այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են «Արսենալը» և «Նապոլին»:

Բայց մենք Ինտերն ենք, ուստի պետք է հաղթենք»,- ասել է միլանյան գրանդի գլխավոր մարզիչը, ում խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։