Ֆրենկի դե Յոնգը վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» ավագ Ֆրենկի դե Յոնգը ծնկի վնասվածք է ստացել Լա լիգայի 11-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում, հայտնում է Mundo Deportivo-ն։

27-ամյա կիսապաշտպանը մեկնարկային կազմում էր, սակայն ընդմիջումից հետո փոխարինվեց։ Նրա փոխարեն խաղադաշտ մտավ Դանի Օլմոն։

Նշվում է, որ Դե Յոնգը խոտածածկը լքել է կաղալով ու երկուշաբթի պետք է բուժզննում անցնի։

Հիշեցնենք, որ կոճի վնասվածքի պատճառով հինգ ամիս բացակայությունից հետո դե Յոնգն այս մրցաշրջանում մասնակցել է Բարսելոնայի յոթ հանդիպման։