Մադրիդի «Ռեալը» կողմնորոշվել է կենտրոնական պաշտպան գնելու հարցում

Գերմանիայի հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան կարող է հանդես գալ Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։

Լրագրողների տեղեկություններով՝ գերմանացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ «Լոս Բլանկոները» ցանկանում են ուժեղացնել պաշտպանությունը կենտրոնական պաշտպանների վնասվածքների պատճառով: Գործարքը կարող է ավարտվել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Տայի շուկայական արժեքը գնահատվում է 30 մլն եվրո։ Պաշտպանի գործող պայմանագիրը դեղագործների հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ջոնաթանը տասը հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է գոլի և դեղին քարտի հեղինակ։