Պեպեն ավարտեց ֆուտբոլային կարիերան

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։

41-ամյա ֆուտբոլիստը 28 տիտղոս է նվաճել ակումբային ֆուտբոլում («Ռեալի» և «Պորտուի» հետ) և երկուսը՝ ազգային հավաքականի (Եվրոպայի առաջնություն և Ազգերի լիգա)։

Պեպեի վերջին ակումբը եղել է «Պորտուն», որի կազմում նա խաղացել է 2019-ից 2024 թվականներին։