Հայտնի է, թե որքան է պատրաստ «Ռեալը» վճարել Քրիստիան Ռոմերոյի համար

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Թոթենհեմի» 26-ամյա կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյին և պատրաստում է 50 միլիոն եվրոյի առաջարկ, հայտնում է TEAMtalk-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Թոթենհեմը» պատրաստ կլինի բաժանվել արգենտինացի ֆուտբոլիստից միայն այն դեպքում, եթե նրա ծառայություններով հետաքրքրված ակումբը շատ զգալի գումար առաջարկի։ Հաղորդվում էր, որ անգլիական թիմը Ռոմերոյին գնահատում է 175 միլիոն եվրո։

Կենտրոնական պաշտպանը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 98 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։