Արտետան գողություն անողների թիմ է վարձել և նրանց հրավիրել ընթրիքի իր թիմի ֆուտբոլիստների հետ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան որոշել է արտասովոր դաս տալ իր թիմի ֆուտբոլիստներին։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, իսպանացի մասնագետը գողություն անողների թիմ է վարձել և նրանց հրավիրել ընթրիքի «Արսենալի» ֆուտբոլիստների հետ՝ խնդիր դնելով ֆուտբոլիստներից գողանալ հեռախոսներ և դրամապանակներ։

Ընթրիքի վերջում Արտետան դիմել է իր թիմի ֆուտբոլիստներին՝ խնդրելով դատարկել գրպանները, և նրանցից շատերը կորցրել էին թանկարժեք իրեր։ Մարզիչը այդ քայլով ցանկանում էր ցույց տալ թիմին, որ նրանք պետք է միշտ զգոն լինեն։

Վերջին երկու մրցաշրջաններում «Արսենալը» Պրեմիեր Լիգայում գրավեց երկրորդ տեղը՝ առաջին տեղը զիջելով «Մանչեսթեր Սիթիին»։